Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ
 |azatutyun.am|
14:30 - 03 մայիսի, 2025

Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի վերաբերյալ նա առայժմ որևէ հայտարարություն չի արել։

Այսօր նա շաբաթօրյակի էր մասնակցում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում, արդյոք կոալիցիոն գործընկերոջ կորցնելու վտանգն է խանգարում այս քայլին դիմել, այս և այլ հարցերը քաղաքապետն անարձագանք թողեց։

Արդեն հեռանալիս Տիգրան Ավինյանն ասաց՝ կատարվածի վերաբերյալ գնահատական կտրվի, բայց երբ և ինչպես չմանրամասնեց:

Ծեծի մասին Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ ասել էին՝ անընդունելի է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև են:

Ըստ մամուլի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարն ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել