Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ին կոչ է անում վերացնել պատժամիջոցները
 |azatutyun.am|
17:53 - 07 փետրվարի, 2021

Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ին կոչ է անում վերացնել պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է վերացնի Թեհրանի հանդեպ պատժամիջոցները, եթե ցանկանում է, որ Իրանը վերադառնա արևմտյան գերտերությունների հետ 2015-ին ստորագրած միջուկային համաձայնագրին։ Խամենեի ելույթն այսօր հեռարձակվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ։ 

Նախօրեին Իրանի արտգործնախարարը իրանական մամուլին տված հարցազրույցում Վաշինգտոնին հորդորել է քայլ կատարել միջուկային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել