Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, թե որ պայմանով երկիրը կվերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը |tert.am|
19:18 - 07 փետրվարի, 2021

Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, թե որ պայմանով երկիրը կվերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հստակ մատնանշել է, թե որն է միջուկային գործարքի իրենց պարտականություններին վերադառնալու պայմանը:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պայմաններ թելադրող կողմը Իրանն է, քանի որ կատարել է իր բոլոր պարտականությունները և ոչ թե Ամերիկան և երեք եվրոպական երկրները, որոնք խախտել են իրենց պարտավորվածությունները», - Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:

«Եթե նրանք ցանկանում են, որ Իրանը վերադառնա իր պարտականություններին, ԱՄՆ-ն պետք է առաջինը վերացնի իր բոլոր պատժամիջոցները»,- ասել է Խամենեին իրանական օդային ուժերի հրամանատարների հետ հանդիպմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել