Հայաստանյան ընկերության նախագծած սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և արդեն հասել են կլինիկական փորձարկման փուլ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ:
Նրա խոսքով` սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և հասել կլինիկական փորձարկման փուլ:
«Ուզում եմ ասել, որ Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտեիքների յուրացումը Հայաստանում բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Արշակյանը:
Ծրագիրն իրականացնում է շնչառական սարքերի նախագծման մրցույթում հաղթած «YEA Engineering» հայաստանյան ընկերությունը:
Հիշեցնենք՝ Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։
comment.count (0)