Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|
12:43 - 05 հոկտեմբերի, 2024

Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|

armenpress.am: Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար: 

Այդ կարծիքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեդիա զոնայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն:

«Վերջին ամիսների ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները` Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ համատեղ մեծածավալ աշխատանքի արդյունքում փորձել են երեք օր շարունակ Հայաստանն առաջարկել իբրև կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա, և ես առավել քան վստահ եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք ինքներս մեզ համար բացահայտելու ենք արհեստական բանականության կողմից մարդկությանը և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններ, նոր գործիքակազմեր, որոնք գալիս են փոխելու և հեղափոխելու առհասարակ մեզ բոլորիս, մեր կյանքը, մեր մոլորակը: Առավել քան վստահ եմ, որ կոնգրեսը չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշեց, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրեց, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: Վերջին երկուսն անցկացվել էին ասիական երկրներում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել