Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասրող քննիչ հանձնաժողովը Կառավարությանը 251 հարց է ուղղել |1lurer.am|
12:09 - 12 փետրվարի, 2021

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասրող քննիչ հանձնաժողովը Կառավարությանը 251 հարց է ուղղել |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և տեղեկացրեց, որ երեկ քննիչ հանձնաժողովը Կառավարությանն ուղղել է 251 հարցից բաղկացած հարցաշար:

«Հարցաշարը վերաբերում է ամենատարբեր բնագավառներին: Ուղարկված են հարցումներ նաև Հաշվեքննիչ պալատ, ՊՎԾ, ԿԲ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ: Հարցերը վերաբերում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած թեստավորումից մինչև մարդկանց մեկուսացման, ինքնամեկուսացման, դրանց նկատմամբ վերահսկողության, հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ»,- նշեց պատգամավորը:

251 հարցի ցանկում է, օրինակ, դիահերձման մասին հարցը, թե ինչու չի արվել, կամ դիահերձում չարվելու դեպքում ինչպես է որոշվել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: 

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկայում հարցաշարը կհրապարակվի ամբողջությամբ: Առաջիկա երեքշաբթի Կորոնավիրուսի դեմ պայքարի քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին կորոշվեն պետական պաշտոնյաններին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել