ԱՄՆ-ում մի խումբ հանրապետականներ քննարկում են առանձին կուսակցություն հիմնելու հարցը
12:28 - 12 փետրվարի, 2021

ԱՄՆ-ում մի խումբ հանրապետականներ քննարկում են առանձին կուսակցություն հիմնելու հարցը

100-ից ավելի նախկին պաշտոնյա հանրապետականների մի խումբ քննարկել է «աջ կենտրոնական» կուսակցություն հիմնելու հնարավորությունը, որը կապված է նրա հետ, որ իրենք դժգոհ են Հանրապետական կուսակցության քաղաքականության ուղղվածության հետ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք։

Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Չարլի Դենթը հաստատել է, որ անցած ուրբաթ օրը տեղի է ունեցել մոտ 120 հանրապետականների հանդիպում, որի ժամանակ քննարկվել է այն հարցը, թե կձևավորվի առանձին կուսակցություն, թե՞ առանձին խմբակցություն Հանրապետական կուսակցության ներսում, որը կգործի անկախ։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել