Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|
10:57 - 22 փետրվարի, 2021

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի՝ Թեհրան կատարած այցի ավարտին կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Իրանի միջուկային համալիրներում գործակալության տեսուչների ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը:

Գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայությունը, որի հիման վրա 2020 թ. օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:
 
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ 2021 թ. փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:
 
Հայտարարության մեջ ասված է, որ Իրանը, ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:
 
Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավորություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):
 
2020 թ. դեկտեմբերի 1-ին Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել