ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|
10:12 - 02 մարտի, 2021

ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պետք է անցկացվի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը: Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ ենք մասնակցել կառուցողական դիվանագիտությանը՝ միջուկային գործարքի պահանջների պահպանմանը փոխադարձ վերադարձի հասնելու համար»,- նշել է դիվանագետը։

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ի վերադարձը գործարքին «չի կարող կայանալ առանց բոլոր կողմերի միջև մանրամասների քննարկման»:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է հանդիպել Իրանի հետ»՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու համար՝ նշելով, որ «բանակցությունների ձևաչափի վերաբերյալ ԱՄՆ-ն պայմաններ չի սահմանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել