ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|
12:18 - 02 մարտի, 2021

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Փետրվարի 24-26-ը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր ամփոփեցին նստաշրջանի աշխատանքների արդյունքները:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար առանցքայինը պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերն էին, մասնավորապես՝ բացարձակ առաջնահերթություն է եղել գերիների վերադարձի հարցը:

«Նստաշրջանում մենք ունեցել ենք ընդհանուր 8 ելույթ, որից 7-ը՝ «Իմ քայլի», մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակների կողմից: Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից հայտարարության ստորագրումից հետո սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Խծաբերդի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունն ենք շեշտել»,- նշեց Կոնջորյանը՝ հավելելով, որ հիմնական թեզերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, որոնք պիտի ներկայացվեն միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, ներկայացվել են, և հայաստանյան պատվիրակությունը ամենաակտիվներից մեկն է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել