«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|
15:46 - 04 մարտի, 2021

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ:

Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել