ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսուքյան իր էջում հայտնում է․
«Հաշվի առնելով այս հարցի շուրջ լրագրողների դրսևորած հետաքրքրությունը տեղեկացնում եմ, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահից ստացել է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 –ին մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Ներկայումս ստուգվում է դիմումի համապատասխանությունը «Սահմանադրական
դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով
նախատեսված պահանջներին։ Այս գործընթացի համար սահմանված է եռօրյա ժամկետ»։
comment.count (0)