Արմեն Սարգսյանը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին Փաշինյանի առաջարկությունը
13:29 - 11 մարտի, 2021

Արմեն Սարգսյանը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին Փաշինյանի առաջարկությունը

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել