ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն
20:10 - 12 մարտի, 2021

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն

Մարտի 12-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել է զորա­միավորումների և կայա­զորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ։ 

Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնա­գի­տական պատրաս­տու­թյան մա­կար­դակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։

Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառա­յության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխա­տանքների արդյունավետության  բարձրացման վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել