ԼՀԿ-ն տեսնում է առաջիկա 10 օրվա մեջ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն |armenpress.am|
14:09 - 15 մարտի, 2021

ԼՀԿ-ն տեսնում է առաջիկա 10 օրվա մեջ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա 10 օրվա մեջ Ազգային ժողովի լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին ասաց Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն: Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հունիսի 1-ից հետո չի կարող երաշխավորել, թե խորհրդարանում իրենց կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում չի լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել