Երկրապահները համագումար են անում, նախագահի հիմնական թեկնածուն Սասուն Միքայելյանն է |24news.am|
07:12 - 07 ապրիլի, 2019

Երկրապահները համագումար են անում, նախագահի հիմնական թեկնածուն Սասուն Միքայելյանն է |24news.am|

24news.am։ Երկրապահ կամավորական միությունն այսօր, ապրիլի 7-ին, հրավիրել է 12-րդ արտահերթ համագումար, որի ընթացքում ԵԿՄ-ականներն ընտրելու են վարչության նախագահ։

Համագումարի օրակարգում ընդգրկվել են նաև հետևյալ հարցերը․ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը։

Նշենք, որ փետրվարի 11-ին կայացած ԵԿՄ հավաքի ժամանակ երկրապահները միաձայն որոշել են ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրել «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Վարուժ Բարույան 04:32 14.նոյեմբերի.2022

Ցանկութիւն ունեմ զրույցեմ եւ հանդիպեմ Սասուն Միքայիլեանին Երեւանում ։

Մեկնաբանել