ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|
16:25 - 17 մարտի, 2021

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև՝ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակում քրեաիրավական գնահատական տալու համար:

Այդ մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել