Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով հացը թանկացել է 5%-ով, շաքարավազը՝ էժանացել 11.8%-ով. ԱՎԾ |tert.am|
09:10 - 07 ապրիլի, 2019

Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով հացը թանկացել է 5%-ով, շաքարավազը՝ էժանացել 11.8%-ով. ԱՎԾ |tert.am|

tert.am2019թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում, ըստ ԱՎԾ-ի, արձանագրվել է 0.1% գնաճ: 2019թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.9%:

Մեկ տարվա կտրվածքով՝ 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում՝ սննդամթերքի գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%, ծառայությունների սակագներինը` 0.1%, իսկ հունվար-մարտին 2018թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 1.5%, 2.6%, 0.8% և 0.4%:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 8.2% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 0.7% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 1.3% գնաճ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4 տոկոսով, չնայած նախորդ տարվա մարտի համեմատ բանանի գինը նվազել է 6.9 տոկոսով: Կարտոֆիլի դեպքում պատկերը հակառակն է, այս տարվա փետրվարի համեմատ ապրանքի գինը նվազել է 2.1 անգամ, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 11.7 տոկոս գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.7% գնանկում: Միաժամանակ, 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 11.6%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 2.1% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ գրանցվել է 3.8%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 1.0% գնաճ: 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են՝ համապատասխանաբար 4.0% և 5.0%-ով, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.5% և 1.3%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ փետրվարի համեմատ՝ 0.9% գնանկում:

2019թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.7% և 2.6% գնաճ:

2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 8.2% և 2.9%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 5.5% և 2.9%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել