Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում |armenpress.am|
08:48 - 21 նոյեմբերի, 2019

Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար: Այդ մասին Գախարիան հայտարարել Է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:

Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն:

Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով:

«Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն Է - խմբ.) ապահովման համար»,- հայտարարել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել