Հադրութի շրջանում մեկ ջոկատով կշարունակվեն որոնողական աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ
10:27 - 23 մարտի, 2021

Հադրութի շրջանում մեկ ջոկատով կշարունակվեն որոնողական աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել