Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը
21:35 - 25 մարտի, 2021

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։

​Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։

​Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել