Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս

 |armenpress.am|
16:45 - 28 մարտի, 2021

Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս, ինչը միջազգային վիճակագրական տվյալներից 5 անգամ ցածր է։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը։

«Ռազմաբժշկական վարչությունում իրականացվել էր կառուցվածքային փոփոխություն՝ հիմնական շեշտը դրվել էր արագ արձագանքման, փոքր շարժական (մոբիլ) ծառայության վրա։ Դա հնարավորություն տվեց  պատերազմի ընթացքում մաքսիմալ մոտեցնել որակավորված բուժօգնության փուլը մարտի դաշտին, որի արդյունքում վիրավոր զինծառայողների շրջանում ունեցանք ներհոսպիտալային մահացության վիճակագրական տվյալներից մոտ 5 անգամ ցածր ցուցանիշ՝ մոտ 1 տոկոս»,- ընդգծեց Ավետիսյանը։

Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետի խոսքով՝ այդ ամենը որոշակի ռիսկ էր պարունակում, որովհետև վտանգվում էին որակավորված բժիշկների կյանքը, սակայն այլ ելք չկար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել