ՀՀ Զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 մարդ. Օհանյան |1lurer.am|
20:28 - 28 մարտի, 2021

ՀՀ Զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 մարդ. Օհանյան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ ԶՈՒ զինծառայողների, ՊՆ և ԳՇ անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։ 

«Հաշվի առնելով այն, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր զորքերի և մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժ, որոշ ժամանակ ունեցանք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունական աշխատանքի արդյունքում կարողացանք երկու ամսվա ընթացքում այդ թվերը խիստ կրճատել։ Ներկայումս  կորոնավիրուսով վարակման 150 դեպք ունենք»,- մանրամասնեց Սահակ Օհանյանը։ Նա նշեց, որ հիվադների վիճակը ծանր չէ, իսկ ամբողջ համավարակի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է 10 մահվան դպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել