860 արցախցի դիմել է ժամանակավոր զբաղվածության ծրագրին
21:45 - 30 մարտի, 2021

860 արցախցի դիմել է ժամանակավոր զբաղվածության ծրագրին

860 արցախցի դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժամանակավոր զբաղվածության` «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրին:

Շահառուին ամսական տրամադրվում է 100,000 դրամ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34,000 դրամ: Դիմելու համար անցեք հղումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել