Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
10:30 - 31 մարտի, 2021

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը այս պաշտոնին նշանակվել էր այս տարվա մարտի 26-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել