tert.am: Մահվան ընդամենը 5 դեպք է գրանցվել, այն էլ՝ ուղիղ կապը հենց «AstraZeneca» պատվաստանյութի հետ ապացուցված չէ՝ առնվազն այս պահի դրությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե եվրոպական շատ երկրներ մերժել են այդ պատվաստանյութը, քանի որ դրանից մահեր են գրանցվում։
«Որևէ պատվաստանյութ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ չի կարող լինել, բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ։ Դեռ պետք է ապացուցվի մահվան կապը կոնկրետ այդ պատվաստանյութի ներարկման հետ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ մի քանի երկիր հրաժարվել է մինչև 55 տարեկան անձանց ներարկել այդ պատվաստանյութը, բայց մինչև այդ տարիքի անձանց ներարկվում է։
comment.count (0)