Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի չափանիշներին․ Նիկոլ Փաշինյան
06:34 - 09 ապրիլի, 2019

Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի չափանիշներին․ Նիկոլ Փաշինյան

Բարգավաճ Հայաստանն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրե՞լ է ցուցակը։ Ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություններ եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը։

Երբ իմացա, ես մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ։ 

Բայց կա հաջորդ երեսը, չէ՞։ Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե մարդ չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն․ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները։  Մարդ է, թե՞ մարդ չէ։ Եկեք սկսենք այս եզրույթից։ 

Երկրորդը, այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը։ 

Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պետք է մտածի ընդհանրապես, արդյո՞ք իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է։ Ինքը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։

Սա քաղաքական պրովոկացիա է՝ թիրախները ուղղված Իմ քայլը խմբակցությանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել