Իրանի նախագահը ՀՀ վարչապետին և նախագահին ուղերձներ է հղել՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առիթով

 |factor.am|
19:07 - 19 սեպտեմբերի, 2024

Իրանի նախագահը ՀՀ վարչապետին և նախագահին ուղերձներ է հղել՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առիթով |factor.am|

factor.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է IRNA գործակալությունը։ Նա առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային տոնի առթիվ։

Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։

ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում էլ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են։ Նա նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր ու կայուն կապերի առնչությամբ, որոնք, նրա խոսքով, աստիճանաբար զարգանում և առաջընթաց են ապրում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել