Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան
10:32 - 03 ապրիլի, 2021

Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը պաշտոնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այս մասին նորանշանակ նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի բարեկամներ,

Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը»,-ասված է Չոբանյանի գևրառման մեջ։

Հիշեցնենք, որ նախկին նախարար Հակոբ Արշակյանն ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել