Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|
13:43 - 09 ապրիլի, 2021

Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով մերժել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել անփոփոխ։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանը դեռևս կողմերին չի տրամադրել որոշումը, Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշման հիմնավորումներին դեռ ծանոթ չէ։

Գևորգ Կոստանյանը դեռևս 2019 թվականի նոյեմբեր ամսին որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել։

Կոստանյանի պաշտպաններն այս հոդվածին հղում կատարելով՝ դիմել են առաջին ատյանի դատարան՝ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, որը քննել և մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանը, և պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որտեղ, փաստորեն, նույնպես մերժվել է բողոքը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել