Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|
15:42 - 08 ապրիլի, 2019

Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին՝ հնարավորություն եւ հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը:

Ցուցարարների հետ հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ցուցարարների հետ հոգեւորական էր գնացել, որպեսզի ԱԺ ամբիոնն օրհնի։

Սիմոնյանը նշեց, որ նրանք, ովքեր ներկայացել են, եկել են հատուկ հրավերներով։ «Մեղադրել որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բանի համար, պետք չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ հրավիրված հանձնաժողովը ՀԿ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերը լսելու համար է եղել. «Հանձնաժողովը այդ մարդկանց լսելու համար է եղել։ Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունից միայն երկու պատգամավորներ են ներկա եղել եւ առանձնահատուկ հրավեր չի եղել խմբակցության կողմից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել