Հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել նաև ՌԴ պատվիրակության անդամներ․ Բաբաջանյան
19:55 - 19 ապրիլի, 2021

Հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել նաև ՌԴ պատվիրակության անդամներ․ Բաբաջանյան

Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արման Բաբաջանյանը։

«Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:

Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

P.S. Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»,- գրել է Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել