Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ
12:31 - 21 ապրիլի, 2021

Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Զինծառայողը Թալին քաղաքից էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել