Ռուսաստանը չի պատրաստվում «Բայրաքթարներ» գնել |azatutyun.am|
14:58 - 22 ապրիլի, 2021

Ռուսաստանը չի պատրաստվում «Բայրաքթարներ» գնել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը մտադիր չէ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնել, հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վալերիա Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները։

Երկու օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։

«Այս պահին Ռուսաստանը «Բայրաքթարների» ձեռքբերման հարցը չի քննարկում, քանի որ գոյություն ունեն ռուսական արտադրության «Օրիոն» անօդաչու սարքեր։ Դրանք մատակարարվում են Ռուսաստանի զինված ուժերին, ինչպես նաև արտահանվում են», - հայտարարել է Ռեշետնիկովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել