Բայդենն Էրդողանին ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg |factor.am|
23:37 - 23 ապրիլի, 2021

Բայդենն Էրդողանին ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg |factor.am|

factor.am:  ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրուցում ասել է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչելու է որպես ցեղասպանություն։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրուցի բովանդակությանը տեղյակ աղբյուրներին։

Սպասվում է, որ Բայդենն օգտագործելու է «ցեղասպանության» բառը վաղվա հայտարարության մեջ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը հիշատակի օրը և կատարելով իր նախընտրական խոստումը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի մասին։ Սպիտակ տունը հայտնել էր, որ երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել