aysor.am։ Թուրքիայի Ազգային հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նախնական տվյալով՝ առաջատար է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է Haberturk-ը՝ հղում անելով DHA-ին:
Նշվում է, որ նա հավաքել է ձայների 48.80 տոկոսը՝ քվեաթերթիկների 99.7 տոկոսի մշակումից հետո:
Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գուվենը հայտարարել է, որ Իմամօղլուին ձայն է տվել 4 միլիոն 159 հազար 650 ընտրող:
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ:
comment.count (0)