Յաիր Լապիդն Իսրայելի Կնեսետին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրել |armenpress.am|
16:05 - 24 ապրիլի, 2021

Յաիր Լապիդն Իսրայելի Կնեսետին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին հայտնեց ընդդիմության առաջնորդ, Կնեսետի անդամ Լապիդի մամուլի խոսնակը:   

«Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս երբեք»-ը բարոյական հրամայական է, որը պահանջում է անցյալի ճանաչում և ապագայում վայրագությունների կանխարգելման հանձնառություն»,-նշել է խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել