Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյան
11:07 - 25 ապրիլի, 2021

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նշել է Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր ուղերձում․

«Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու համար, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում է նոր ընտրություն։

Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի»,–ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ընթացքում ես կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել