Կարո Փայլան

Կարո Փայլան (Garo Paylan) հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ծնվել է Ստամբուլում, 1972 թվականին։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է մի շարք հայկական դպրոցներում։

Հանդիսանում է Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) հիմնադիր անդամ։ 2015թ․ խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ։

Թուրքիայում ևս գիտակցում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը շահավետ է․ Գարո Փայլան |armenpress.am|

Թուրքիայում ևս գիտակցում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը շահավետ է․ Գարո Փայլան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի բնորոշմամբ՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական բնակավայրերում բնակիչները ցանկանում են, որպեսզի սահմանը բացվի, քանի որ հասկանում են, որ դա իրենց համար ձեռնտու է։   Գարո Փայլանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ։   «Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող թուրքական քաղաքներն ու բնակավայրերը շատ աղքատ են։ Հետևաբար, այդ քաղաքները սպասում են, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ դա նրանց ձեռնտու է։ Թուրքիայի ներսում այլ տեղերում ևս հասկանում են, որ սահմանների բացումն օգտակար կլինի, և այդ առումով որոշակի ճնշում կա Էրդողանի վրա», - ասաց Փայլանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը հաշվարկում է, թե ո՞ր տարբերակն է իր համար առավել շահավետ․ եթե սահմանի բացման դեպքում շահերը կորուստներից շատ են, ապա նա կբացի սահմանը, իսկ եթե կորուստներն ավելի շատ են, քան օգուտներն, ապա սահմանը չի բացի։  Փայլանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էրդողանը կողմնակից էր հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց հիմա, դժբախտաբար, այդպես չէ։ «Արևմուտքի երկրները փորձում են Էրդողանին համոզել, որպեսզի սահմանները բացվեն, իսկ կառուցվելիք ճանապարհները և հաղորդակցային ուղիները օգտագործվեն տարածաշրջանային երկրների կողմից»,- ասաց նա։  Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Գարո Փայլանը նշեց․ «Հիմա, դժբախտաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նորմալ չեն։ Երկու կողմերն էլ խնդիրներ ունեն, Թուրքիան Հունաստանի հետ էլ խնդիրներ ունի, բայց նրանց սահմանները բաց են, առևտուր կա նրանց միջև, զբոսաշրջիկների հոսք կա, ունեն նաև դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները չեն ավարտվի, սակայն նախ պետք է սահմանները բացվեն և հետո կողմերը սկսեն այդ խնդիրները լուծել»։ Փայլանի բնորոշմամբ՝ Թուրքիայի նախագահն օպորտունիստ է և առաջին հերթին իր շահերն է առաջ մղում․ Էրդողանին չի հետաքրքրում, թե աշխարհի մյուս վայրերում ինչ է կատարվում, նրան հետաքրքրում է, թե որտեղից կկարողանա առավել մեծ շահ ստանալ։  Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բանալի է հանդիսանում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից։ «ԱՄՆ-ն, Եվրամիությունը պետք է Էրդողանի հետ խոսեն, որպեսզի վերջինս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզի, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ», - ասաց Փայլանն՝ ընդգծելով, որ դրա ժամանակը հենց հիմա է։  Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ Փայլանը նշեց․ «Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալապաշտ է, որովհետև նա՝ որպես ավտորիտար երկրի ղեկավար, մտածում է՝ եթե խաղաղություն հաստատի Հայաստանի հետ, դրանից հետո կկորցնի իր թշնամուն՝ ի դեմս Հայաստանի։ Սա Ալիևի ամենամեծ վախն է, քանի որ խաղաղության հաստատումից և ժողովուրդների միջև շփումներից հետո ադրբեջանցիները նրան հարցնելու են, թե ինչո՞ւ են հայերը հարստանում, իսկ իրենք այդքան աղքատ ապրում»։  Փայլանի կարծիքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանին պետք է ճնշման ենթարկեն ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս ուժերը։ Այդուհանդերձ, Գարո Փայլանը նկատեց, որ Էրդողանն էլ Ալիևի նման է և արհեստական կամ մտացածին թշնամիներ ունենալու կարիք ունի։  Անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը և միջոցառման նշանակությանը՝ Փայլանը նկատեց, որ դրա կարևորությունը նրանում է, որ կոնֆերանսի շրջանակներում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ։ Նրա դիտարկմամբ՝ միջոցառումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դրա շրջանակներում խոսվում է ապագա կառուցելու մասին։  Փայլանի բնորոշմամբ՝ դժբախտաբար, Հայաստանն այնքան ուժեղ չէ, սակայն այդ ուժը կարող է գալ ապագայից և ապագայի մասին խոսելուց։  «Հայաստանին անհրաժեշտ է ավելի ուժեղացնել տնտեսությունը, դիվանագիտությունը, համալսարանները՝ կառուցելու համար ավելի զորեղ երկիր», - նշեց նա՝ այդ հարցում կարևորելով «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսի նման միջոցառումների նշանակությունը։ 
15:35 - 11 սեպտեմբերի, 2024
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ում գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։ «Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական ​​պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,- հավելել է նա։ Փայլանը նաև նշել է, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին ուղարկում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։ «Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։
12:22 - 24 ապրիլի, 2024
Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար․ Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար․ Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունից՝ կից գրելով․ «Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև»։   Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար: Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
20:07 - 11 փետրվարի, 2023
Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում են. Փայլան |azatutyun.am|

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում են. Փայլան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք են կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հետ և ցավակցություն ու զորակցություն հայտնել ժողովուրդներին՝ երկրաշարժերի բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Էրդողանին նա ասել էր, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
10:25 - 08 փետրվարի, 2023
Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի. Կարո Փայլան

Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցութեան միակ ճանապարհն է, իրենք զիրենք «բնապահպան» համարող խումբ մը ատրպէյճանցիներու և Ատրպէյճանի ապահովութեան պաշտօնեաներու կողմէ փակ կը պահուի աւելի քան երկու շաբաթէ ի վեր։   Լաչինի միջանցքի փակ ըլլալուն հետևանքով, Լեռնային Ղարաբաղի մէջ սնունդի, դեղի նման հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետէ կ՚աճի։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչութիւնը շրջափակման տակ է։ Մարդկային տագնապի վերածուող այս շրջափակումին ժամ առաջ պէտք է վերջ տրուի։ Թուրքիա պէտք չէ անտարբեր մնայ Լեռնային Ղարաբաղի հետզհետէ աճող այս մարդկային տագնապին հանդէպ։ Քաղաքական ուժերը անյապաղ գործողութեան պէտք է ձեռնարկեն։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղութեամբ պատասխանանատուութիւն ստանձնելու կոչ կ՚ուղղեմ նախագահ Էրտողանին։   Կովկասի մէջ խաղաղութեան հաստատումը Թուրքիոյ օգտին է։ Եթէ Լեռնային Ղարաբաղի մէջ մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատուութիւն ստանձնենք՝ թէ՛ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին և թէ Հայաստան-Թուրքիա բնականոնացման գործընթացին մէջ կրնանք վերադառնալ դրական օրակարգի»,- գրել է Փայլանը:    
18:39 - 29 դեկտեմբերի, 2022
Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար
 |1lurer.am|

Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- նշել է Փայլանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
11:37 - 29 դեկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է Գարո Փայլանին

Վահրամ Դումանյանն ընդունել է Գարո Փայլանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։ Գարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:
11:42 - 02 նոյեմբերի, 2022
Նախագահը և Կարո Փայլանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորություններին առնչվող հարցեր

Նախագահը և Կարո Փայլանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորություններին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին: Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:
14:33 - 01 նոյեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը: «Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաեւ իր տպավորությունները եւ դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:  
12:01 - 31 հոկտեմբերի, 2022