Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|
14:10 - 29 ապրիլի, 2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը:

Համաժողովին, որի ընթացքում ընտրվեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:

Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև:

Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագիրը ներկայացնելու գործընթացը:

Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի:

Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ հավաքելու հնարավորություններ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեց 92-ը:

Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել