panarmenian.net։ Կառուցապատողն այսուհետ ավարտված շինարարական օբյեկտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ակտն ընդունող հանձնաժողովից կստանա ընդամնեը մեկ այցելությամբ։
Գործող կարգավորմամբ, ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները:
Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։ Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։
Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։
comment.count (0)