Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին
08:06 - 02 ապրիլի, 2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk):

Դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրեց Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրակացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ կարևորելով եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացումը։

Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահը Հայաստանի դեսպանին մանրամասն տեղեկություններ հաղորդեց Եվրամիության դատական խորհուրդների ցանցի գործունեության և գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով Հայաստանի ԲԴԽ հետ փոխգործակցության հաստատման ուղիները։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների դատական իշխանությունների միջև համագործակության հաստատման, դատական իշխանության անկախության ապահովման հոլանդական փորձի Հայաստանում կիրառելիության շուրջ։

 

ԱԳՆ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել