panarmenian.net: Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում: «Անհայտ Ազնավուրը» ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է:
Ինչպես պատմել է շանսոնյեի որդին, Միշա Ազնավուրը, պատերազմի տարիներին անվաչմուշկները թույլ էին տալիս Ազնավուրին արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին:
comment.count (0)