Ղազախստանի նախկին նախագահ և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համագումարում առաջարկել է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար Կազիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունըլ:
Ըստ Նազարբաևի, որպես Ղազախստանի Սենատի նախագահ Տոկաևը «հսկայական ավանդ ունի խորհրդարանական կյանքի զարգացման գործում» և եղել է իր «հավատարիմ թիմակիցը», գրում է Tengrinews-ը:
Նազարբաևը նշել է, որ Տոկաևը գլխավորել է կառավարությունը «Ղազախստանի համար ամենադժվարին ժամանակներում»:
comment.count (0)