ԱՄՆ-ը մայիսին կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|
06:45 - 02 ապրիլի, 2019

ԱՄՆ-ը մայիսին կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ը դիտարկում Է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:

Նրա տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցները կարող են վերաբերել տնտեսության այն սեկտորներին, որոնք ավելի վաղ դուրս Էին մնում Միացյալ Նահանգների կողմից կիրառվող սահմանափակումների ազդեցության գոտուց: Ընդսմին վարչակազմի ներկայացուցիչը իրանական նավթի արտահանման առավելագույն նվազեցումը համարել Է լրացուցիչ պատժամիջոցների սահմանման գլխավոր նպատակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել