Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»
 |tert.am|
09:43 - 06 նոյեմբերի, 2024

Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն» |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»: Այս մասին գրում է news.sky.com-ը:

«Շատ են խոսում Ֆիլադելֆիայում զանգվածային խաբեության մասին: Իրավապահ մարմինները գալիս են», - Truth Social սոցցանցում գրել է նախագահաի թեկնածուն:

Սակայն Նահանգի ոստիկանությունն ու շրջանային դատախազ Լարի Կրասները հերքել են դա՝ ընդգծելով, որ Թրամփի պնդումներն «անհիմն» են:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել