Հանրապետականները վերադարձնում են Սենատի նկատմամբ վերահսկողությունը
 |hetq.am|
12:10 - 06 նոյեմբերի, 2024

Հանրապետականները վերադարձնում են Սենատի նկատմամբ վերահսկողությունը |hetq.am|

hetq.am: Հանրապետական կուսակցությունը միջանկյալ ընտրությունների արդյունքում վերադարձնում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին հայտնում են Politico-ն և The New York Times-ը։ Վերջին 4 տարիներին հանրապետականները փոքրամասնություն էին կազմում Սենատում։

Հանրապետական կուսակցությունը ստանում է առնվազն երկու մանդատ, որոնք նախկինում զբաղեցնում էին դեմոկրատները, ինչը նրանց համար ապահովում է պալատի նկատմամբ վերահսկողություն՝ 51-49 նվազագույն առավելությամբ:

Հանրապետական թեկնածուները հաղթել են Արևմտյան Վիրջինիայում, Օհայոյում և Նեբրասկայում:

Սենատի վերահսկողության համար պայքարը հիմնականում ընթանում էր Օհայոյում և Մոնթանայում, որոնք Սենատում ներկայացնում էին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Զուգահեռ ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ այս նահանգներում հաղթել է Դոնալդ Թրամփը։

Սենատի նկատմամբ վերահսկողությունը անցնում է Հանրապետական կուսակցությանը հենց այն ժամանակ, երբ Սենատում հանրապետականների երկարամյա առաջնորդ Միթչ Մաքքոնելը հեռանում է պաշտոնից, իսկ նրա իրավահաջորդը դեռևս որոշված չէ:

Սենատում հանրապետականների նոր առաջնորդի ընտրությունը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ, իսկ այդ պաշտոնին հավակնելու են Մաքքոնելի երկու վաղեմի համախոհները՝ Ջոն Թանը և Ջոն Քորնինը, ինչպես նաև Ռիք Սքոթը։ Այս ցուցակը դեռևս կարող է ընդլայնվել:

Սենատի նկատմամբ հանրապետականների վերահսկողությունը մեծ առավելություն կտա Թրամփի ն, եթե նա հաղթի նախագահական ընտրություններում: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ Թրամը կարող է լիակատար վերահսկողություն ունենալ Կոնգրեսի այս պալատի նկատմամբ, քանի որ Սենատում որոշ հանրապետականներ բազմիցս գործել են Թրամփի քաղաքական գծին հակառակ:

Քանի որ որոշումների մեծամասնության համար անհրաժեշտ է լինելու 60 ձայն, Հանրապետական կուսակցությունը ստիպված կլինի համագործակցել դեմոկրատների հետ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ընտրություններում վերընտրվում է Սենատի կազմի միայն մեկ երրորդը։ Ընդ որում, սենատորների շրջանում, որոնց լիազորությունների ժամկետն ավարտվել է, մեծամասնությունը կազմում են դեմոկրատները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել