Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գնում է Լոռու մարզի Ամրակից համայնք՝ թելադրություն տալու։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳ նախարարը կոչ էր արել մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին, միանալ համապետական թելադրության նախաձեռնությանը:
«Թելադրություն»-ը հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով: Նպատակն է ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար: Այս մասին գրված է «Թելադրություն Արայիկ Հարությունյանի հետ Ամրակիցի գրադարակում» ֆեյսբուքի միջոցառման մեջ:
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի հեղինակը «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն է:
comment.count (0)