armtimes.com: Երեւանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան:
Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Նախագծով փոփոխության են ենթարկվում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20:
Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը հրատապ է հաստատել նախագիծը՝ հաշվի առնելով այդ երեք բուհերի Կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)