Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է. Ռումինիայի ԱԳ նախարար |tert.am|
16:00 - 07 մայիսի, 2021

Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է. Ռումինիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների շնորհիվ Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրները պետք է տարածաշրջանում ներկայություն պահպանեն և իրենց արժեքներն առաջ տանեն այնտեղ: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն Եվրոպական քաղաքականության կենտրոնի Talks Geopolitics առցանց համաժողովի ընթացքում, որն այսօր կազմակերպել էին Ռումինիայի Լուչիանա Բլագի համալսարանի համաշխարհային հետազոտությունների կենտրոնը և Սևծովյան համալսարանական հիմնադրամը, գրում է Военное обозрение հրատարակությունը:

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է «Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր կանխել Սև ծովի վերածումը Ռուսաստանի ներքին լճի»: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ իր երկիրը չի զգում «ռուսական սպառնալիք»:

«Մենք  սպառնալիք չենք զգում, բայց միևնույն ժամանակ, մենք անհանգստանում ենք, երբ տեսնում ենք ռազմական զանգվածային տեղաշարժ, տարածաշրջանում ուժի նմանատիպ ցուցադրում»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել